Ժողովուրդ. Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սպասումները, որ Հանրապետական կուսակցության ԳՄ երեկվա նիստը լինելու է թեժ, այդպես էլ չիրականացան. ճիշտ է, խոսվել է ՎՊ հաշվետվության քննարկման ժամանակ խորհրդարանական մեծամասնության պահվածքի մասին, բայց Սերժ Սարգսյանի կողմից այդպես էլ հաթաթաներ չեն հնչել:
Համաձայն “Ժողովուրդ”-ի տեղեկությունների՝ Սարգսյանը միայն ասել է, որ խոսելիս հարկավոր է ասածին հաշիվ տալ ու ավելորդ արտահայտություններ չանել. “Մի՛ ընկեք պահի ազդեցության տակ”:
Թերթի աղբյուրների պնդմամբ՝ նա նաեւ հայտարարել է, թե լավ կլիներ, որպեսզի հանրապետականներն ուշադիր հետեւեին իր խոսքերին ու հետագայում իրենց ելույթները կազմեին ընդհանուր կարծիքի շրջանակներում: Իսկ կուսակցական պատիժների, պաշտոնանկությունների մասին ՀՀԿ-ն պաշտոնապես չհայտարարեց:
Շարունակությունը`  այսօրվա համարում




Լրահոս