Հուլիսի 11-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու թիվ 58 շենքի մոտակայքում այրվում է վագոն տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 15 տան մոտակա խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.55-ին, մարվել՝ 16.10-ին: Այրվել են Կամո Համբարյանին պատկանող խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 12 քմ: