Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել. 650 կգ պայթուցիկ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արևելքում խոշոր ահաբեկչություն է կանխվել: Ոստիկանության հատուկ օպերացիայի արդյունքում 650 կգ կշռով պայթուցիկ է հայտնաբերվել, փոխանցում է Sabah պարբերականը:

Նշվում է, որ պայթուցիկն ականապատվել էր Թունջելի նահանգի ավտոմագիստրալի հատվածում:

Իրավապահների տվյալների համաձայն՝ ահաբեկչությունը պլանավորում էր իրականացնել Քրդական աշխատավորական կուսակցությունը, որն ահաբեկչական է ճանաչվել Թուրքիայում:

Նախօրեին Թուրքիայի ոստիկանությունը հայտնել էր, որ ՔԱԿ-ը մարտի 20-30-ը սերիական ահաբեկչություններ է նախապատրաստում երկրի խոշոր քաղաքներում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս