ՀԱՅԿԱԿԱՆ ՈՉ ՄԻ ՌԱԴԻՈԱԼԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչները բողոքում են, որ իրենց ռադիոընդունիչները որսում են միայն ադրբեջանական ռադիոալիքների հաղորդումներ` թվով չորս, մինչդեռ նրանց չի հաջողվում ունկնդրել եւ ոչ մի հայկական ռադիոալիքի հաղորդում: Տավուշի մարզի սահմանագոտու եթերում վաղուց «տեր ու տիրական են» ադրբեջանական հեռուստատեսային եւ ռադիոալիքները, եւ այդպիսով` մեր երկրի տեղեկատվական անվտանգությունը վաղուց խաթարված է: Տավուշի մարզկենտրոն Իջեւանում, որը Ադրբեջանի սահմանից հեռու է մոտ 20 կմ, FM տիրույթում հասանելի են 2 ադրբեջանական եւ մեկ հայկական ռադիոկայանի ծրագրեր: Տավուշի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական հեռուստաընկերությունների հաղորդումները մատչելի են, այն էլ հստակ պատկերով եւ ձայնով: Մինչդեռ, օրինակ, 1960 բնակիչ ունեցող սահմանամերձ Պառավաքար գյուղում միայն Հայաստանի հանրային հեռուստաընկերության ծրագրերն են հասանելի: Այդ պատճառով ֆինանսապես ոչ բարվոք վիճակում գտնվող պառավաքարցիները (գրեթե բոլոր ընտանիքները) արբանյակային ալեհավաք են տեղադրել: Նոյեմբերյան քաղաքում, Բարեկամավանում, Բագրատաշենում, Պտղավանում, Դեղձավանում, Դեբեդավանում եւ այլուր եթերում «առկա են» վրացական մի քանի հեռուստաընկերություններ: Իսկ պատկան մարմիններին այդ խնդիրը չի հուզում:




Լրահոս