Արոնյանն ու Կարյակինը Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի առաջատարներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում:

Այս տուրում պարտիաները ոչ-ոքի են ավարտել նաև Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան) և Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ): Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)­ – Վեսելին Տոպալով (Բուլղարիա) զույգը պարտիան ավարտել է հօգուտ Նակամուրայի՝ 1­0: Մրցաշարային աղյուսակը շարունակում են գլխավորել Սերգեյ Կարյակինն ու Լևոն Արոնյանը: Երկու շախմատիստներն էլ իրենց ակտիվում ունեն 4,5 միավոր: Նրանց հետևում է Անանդը՝ 4 միավորով: Կարուանան և Գիրին ունեն 3,5-­ական միավոր:




Լրահոս