Բելգիան փակել է Ֆրանսիայի հետ սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելի սերիական ահաբեկչություններից հետո Բելգիան փակել է Ֆրանսիայի հետ սահմանն ու ուժգնացրել երկրում անվտանգության միջոցառումները, փոխանցում է RTBF հեռուստաալիքը:

«Ֆրանս-բելգիական սահմանը փակ է, միջուկային օբյեկտների շուրջ վերահսկողությունն ուժգնացվել է»,-հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը:

Երկրում ահաբեկչական սպառնալիքի բարձր՝ 4-րդ մակարդակ է հայտարարվել: Բրյուսելի օդանավակայանը փակվել է մինչև մարտի 23-ը:

Հիշեցնենք, որ սերիական պայթյուններ են տեղի ունեցել Բրյուսելում: Առաջին պայթյունը տեղի է ունեցել Բրյուսելի օդանավակայանում, որի հետևանքով 17 մարդ է զոհվել, ևս 2 պայթյուն է տեղի ունեցել մետրոյի կայարաններում: Ավելի ուշ հաղորդվել է 4-րդ պայթյունի մասին:




Լրահոս