WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն անդրադարձել է Ժիլբերտո Ռամիրեսի հետ սպասվող առաջիկա մենամարտին, որը կկայանա ապրիլի 9-ին ` Լաս-Վեգասում:
«Ռամիրեսը կզղջա, որ որոշել է իմ դեմ դուրս գալ ռինգ, քանի որ ես նրան ցույց կտամ իր տեղը: Ես մենամարտին ավելի լավ եմ պատրաստված, քան երբրէ», – նշել է Աբրահամը:
Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգները հավելել է. «Արթուրը շատ կարգապահ է, նա լսում է ամեն ինչ, ինչ ես ասում եմ»: