ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աղջիկս 2-րդ կարգի հաշմանդամ է, եւ ինձ հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսի արտոնություններից են օգտվում հաշմանդամություն ունեցող դիմորդները:

Լարիսա Բադալյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Համաձայն «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի՝ հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ուսումնական հաստատություններում:
ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների եւ մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով: Քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամներն այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:
Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն ու հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ՝ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
շարունակելի

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ հստակ ներկայացված են օրենքի կետերը, ըստ որոնց՝ սահմանափակ կարողություններով դիմորդներն իրավունք ունեն օգտվել որոշակի արտոնություններից, այդուամենայնիվ, քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ չնչին թղթաբանության պատճառով դիմորդը կարող է մերժվել իրեն հասանելիք զեղչից:




Լրահոս