Ոստիկանության նախկին աշխատակիցը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Սարգիս Կասյանը կալանավորվել է:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրան կալանավորել են Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական գործով տարբեր քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար:
Նախաքննության մարմինը հիմնավոր կասկածներ ունի, որ Սարգիս Կասյանի հանցավոր գործունեությունից տուժածներն անհամեմատ շատ են:
Նրանք, ովքեր տուժել են Սարգիս Կասյանի գործողություններից, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (010511601, 511607 եւ 091413040]) կամ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս