Հնագույն Պալմիրայի ազատագրման գործում արևմտյան ԶԼՄ-ները կարևորում են Ռուսաստանի ազդեցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պալմիրայի ազատագրումը կարևոր ռազմավարական դեր ունի սիրիական իշխանությունների համար, գրում են արևմտյան առաջատար ԶԼՄ-ները:

The Washington Post-ը հնագույն քաղաքի ազատագրումը հիշարժան հաղթանակ է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համար: Պարբերականը գրում է նաև, որ նրան հաջողվեց դադարեցնել ավերիչ քաղաքացիական պատերազմը: Բացի այդ, նշվում է Ռուսաստանի միջամտության մասին, որն աջակցում էր սիրիական կառավարական բանակին:

The New York Times-ն ընդգծում է, որ Ասադի կառավարությունն առանցքային դեր է խաղացել «Իսլամական պետության» դեմ պայքարում: «Այս հաղթանակը ցույց տվեց, թե ինչպես սիրիական կոնֆլիկտին ռուսական միջամտությունը փոխեց երկրի իրավիճակը»,- հավելում է պարբերականը:

The Guardian-ը գրում է, որ հնագույն քաղաքի ազատագրումը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, զգալիորեն բարձրացրել է մարտական ոգին և՛ Դամասկոսում, և՛ Մոսկվայում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել էր վերջինիս Պալմիրայի ազատագրման կապակցությամբ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս