Չեռնիգովի շրջանի Պրիմորի երկրամասում Սու-25 ռազմական ինքնաթիռ է կործանվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ուժային կառույցների աղբյուրներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է ոչ թե բնակելի տների, այլ այգիների վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Բարեբախտաբար, զոհեր չկան: Հաջողվել է արագ մարել կրակը:
Սու-25-ի կործանումը հաստատել է ՌԴ ՊՆ-ն: Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է «Չեռնիգովկա» օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ: