Armenian text to speach

Զելենսկին ԱՄՆ-ից պահանջում է օգնել Ուկրաինային օդային գերակայություն ձեռք բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, թե ռուս-ուկրաինական պատերազմը հասել է ռազմավարական փակուղու, և դիվանագիտական ճանապարհով դրա ավարտն անհնար է։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան փակուղում չէ, իսկ պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը։

Նա ԱՄՆ-ին կոչ է արել օգնել Ուկրաինային օդային գերակայություն ձեռք բերելու հարցում, խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ապահովել Ուկրաինայի հասանելիությունը Starlink համակարգին։

Զելենսկին նաև քննադատել է Ռուսաստանի հետ ապագա տնտեսական նախագծերի շուրջ բանակցությունները՝ դրանք հակասական համարելով դիվանագիտական փակուղու մասին հայտարարությունների ֆոնին։
Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունները չեն առաջադիմում, քանի որ Ռուսաստանը պահանջում է լիակատար վերահսկողություն Դոնբասի նկատմամբ, իսկ Ուկրաինան հրաժարվում է ընդունել այդ պահանջը։




Լրահոս