Հունիսի 6-ին՝ ժամը 06։20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1991 թ. ծնված Եկատերինա Ս.-ն և հայտնել, որ Բուսաբանական այգու դիմաց, ավտոտնակի 2-րդ հարկում գտնվող տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.30-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, 1975 թ. ծնված Սանասար Ս.-ին պատկանող տան 2-րդ հարկի ժամանակավոր կացարանի թիվ 415 սենյակի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՚ գողացել են ոսկյա զարդեր, էլեկտրատեխնիկա՚ պատճառելով մոտ 1 600 000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Ռաֆիկ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: