«Ժառանգություն» կուսակցությունը 4+4+4 ձևաչափով քննարկումներին մասնակցելու հրավերքը ստանալուց հետո գրեթե մեկ օր անընդհատ քննարկումներ են անցկացրել և որոշում կայացնել չմասնակցել այդ ձևաչափով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին:
«Մենք այլ եղանակներով կաջակցենք մեր քաղաքացիական դաշտի ներկայացուցիչներին և խորհրդարանի մեր գործընկերներին, ովքեր այդ 5 կետերը պաշտպանում են: Այդ եղանակներից մեկը միջազգային գործընկերների հետ աշխատանքն է, որը սկսել ենք և շարունակում ենք: Եվ կարծում ենք, որ միջազգային գործընկերների ճնշմամբ է, որ մեր իշխանությունները զիջում կանեն»,- ընդգծեց Մարտիրոսյանը:
Քննարկումներից չմասնակցելու պատճառներից մեկը, ըստ Արմեն Մարտիրոսյանի, այն է, որ Ընտրական օրենսգիքը ներկայացնում է մի իշխանություն, որը լեգիտիմ չէ, որը ոչ միայն նախագահական և խորհրդարանական ընտրություններն է կեղծել, այլ խայտառակ ձևով սահմանադրական հանրաքվեն կեղծեց:
«Ցավոք սրտի, իսկապես պրոֆեսիոնալ, շատ խելացի Դավիթ Հարությունյանն իր կարողությունները միշտ բացասական ուղղությամբ է օգտագործում պետության և ժողովրդի համար եւ պատահական չէ, որ իր զոհերից է ոչ միայն ընտրական համակարգը՝ Ընտրական օրենսգրքով, այլեւ մեր բազմահազար քաղաքացիներ, որոնք դարձան գերակա շահի զոհերը», – հավելեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչ-որ փուլում, երբ կոնսենսուս լինի՝ «Ժառանգությունը» միանա բանակցություններին՝ Մարտիրոսյանը միանշանակ բացասական պատասխան տվեց: