Սանկտ Պետերբուրգում ավարտվել է “Մարզպետի գավաթ” անունը կրող բռնցքամարտի միջազգային խոշոր մրցաշար, որտեղից Հայաստանը ներկայացնող երեք բռնցքամարտիկներ` Նարեկ Աբգարյանը (52կգ), Արարատ Մխիթարյանը(56կգ) և Արա Պուլուզյանը(64կգ) վերադարձան մեդալներով:
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին հաջողվեց հասնել եզրափակիչ փուլ, որտեղ հայ բռնցքամարտիկը միավորներով պարտվեց Ուզբեկստանը ներկայացնող Մուրադջան Ահմադալիևին:
Երրորդ մրցանակակիր դարձան վանաձորցի Արարատ Մխիթարյանը (56 կգ) և էջմիածինցի Արա Պուլուզյանը (64 կգ) :
Մրցաշարինմասնակցում էին 22 թիմեր:
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ից ուսումնամարզական հավաք կսկսի Ծաղկաձորում: Հնարավոր է` Հայաստանի հավաքականին միանան Ռուսաստանի, Լիտվայի, Թուրքմենիայի և Գերմանիայի բռնցքամարտիկները:
ՀԱՕԿ լրատվության բաժին: