Ադրբեջանի հանրային հեռուստաալիքը և ռադիոն եռօրյա սուգ են հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ITV հանրային հեռուստաալիքը եւ ռադիոն երեք օրով եթերից հանել են զվարճանքի հաղորդումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ -ը, այս մասին հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը` հղում կատարելով հեռուստաալիքի հասարակայնության հետ կապերի բաժնին: Նշվում է, որ հեռուստաալիքն ու ռադիոն իրենց ծարգրերում այսօրվանից երեք օրով փոփոխություն են կատարել «ճակատային շրջաններում տեղի ունեցող միջադեպերի հետ կապված»:

Ծրագրերից հանվել են երաժշտական եւ զվարճանքի հաղորդումները: ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունն «Արմենպրես»­ին հայտնել է, որ ընդհանուր առմամբ, ապրիլի 1­ի լույս 2­ի գիշերը եւ օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200­-ից ավելի կորուստ:

Միայն Թալիշի ուղղությամբ ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի առնվազն 20 զինվոր, Մարտակերտի ուղղությամբ` 2 տանկ, 2 անօդաչու թռչող սարք, իսկ հյուսիսային ուղղությամբ` 1 ուղղաթիռ: Հակառակորդը հարձակման թիրախ է դարձրել ոչ միայն ՊԲ բանակի դիրքերը, այլեւ` խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը: Այս ուղղությամբ ՊԲ հակաիդայինների կողմից խոցվել է թշնամական մեկ ռազմական ուղղաթիռ եւ 2 տանկ




Լրահոս