Արցախում բոլոր գերատեսչություններն ու ենթակառուցվածքներն աշխատում են անխափան ռեժիմով. արցախցի նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործող բոլոր հիմնարկներն աշխատում են մշտական և կայուն ռեժիմով, կապի և հեռահաղորդակցության համակարգում որևէ խափանումներ չկան: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` այս մասին Արցախի հանրային հեռուստատեսությանն ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը` հավելելով, որ նույն իրավիճակն է նաև գազամատակարարման համակարգում:

«Էլեկտրաէներգիայի համակարգում հիմնական բոլոր ենթակայանները կայուն աշխատում են: Չվացուցակով սահմանված կարգով միջշրջանային և միջպետական բոլոր երթուղիները իրականացրել են կանոնավոր ուղևորափոխադրումներ»,­նշել է Խաչատրյանը և ավելացրել, որ ամեն մի ենթակառուցվածք կարգավորող բնագավառում ստեղծված են օպերատիվ շտաբեր և իրավիճակը վերահսկողության տակ է:




Լրահոս