Ադրբեջանը բացի ռազմական սադրանքներից նաև լրատվական սադրանքներ է իրականացնում և փորձում է ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ ներքաշել նաև Իրանին: Դրա վառ ապացույցն այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկություններն են, թե Իրանը տուժել է սահմանին իրականացվող գործողություններից և, բնականաբար, ադրբեջանական կողմը մեղադրել է հայերին:
Ընդ որում, սա արդեն առաջին դեպքը չէ, սակայն նկատենք, որ այս սադրանքը շատ արագ չեզոքացվեց, քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կապ հաստատեց իր գործընկեր Իրանի պաշտպանության նախարարի հետ` ընդգծելով, որ իրականությունն այդ ամենից շատ հեռու է:
Այս ամենից պարզ է դառնում, որ Ադրբեջանն այս պահին ցանկացած բնույթի սադրանքի պատրաստ է միայն թե փորձի արդարացնել իր ագրեսիվ գործողությունները: Բայց դա կարծես թե չի ստացվում, քանի որ միջազգային հանրությունը և Հայաստանում հասկանում են, թե ով է ագրեսորը: