Ղազախստանի ԱԳՆ-ն կոչ է արել Լեռնային Ղարաբաղում պահպանել հրադադարի ռեժիմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունն ուշադիր կերպով հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացուﬓերին: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը` վկայակոչելով ղազախական Kazinform-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ղազախստանի ԱԳՆ-ն: «Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիﬕ խախտման և մարդկային կյանքերի կորստի առնչٳթյամբ: Հորդորում ենք կողﬔրին ցուցաբերել զսպվածություն և խստորեն հետևել հրադադարի ռեժիﬕ խախտման պայմանավորվածոթյանը:

Աջակցելով Լեռնային Ղարաբաղի հակամարտٳթյան կարգավորման խնդրի շٳրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` ևս ﬔկ անգամ վերահաստատում ենք ﬔր դիրքորոշٳմը հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ: Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս ԼՂ հակամարտության փոխզիջումային կարգավորման ուղիների որոնման օգտին և հույս է հայտնում, որ հետաքրքրված կողﬔրը կառուցողական են տրամադրված խնդրի կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու գործում»,- ասվٳմ է Ղազախստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության ﬔջ:




Լրահոս