ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես ԼՂ հակամարտության չեզոք միջնորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ընթացող հակամարտության և 2016 թվականի ապրիլի 2-ին իրավիճակի խիստ վատթարացման հումանիտար հետևանքներով: Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին հայտնում են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից։

«Մենք պատրաստ ենք աջակցել և սատարել հակամարտության վերջին լարվածության հետևանքով տուժած անձանց և հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը:

«Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության և շինությունների պաշտպանվածությունը», – ավելացրել է Վիալը:

 




Լրահոս