Ժամանակն է` Օբաման ցույց տա Էրդողանին, թե ով է «բոսս»-ը. Սերժ Թանկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր System of A Down խմբի մենակատար, համաշխարհային ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կրկին գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

Նա, մասնավորապես, ասել է. «Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ հանդիպման ընթացքում Ջո Բայդենը  իր մտահոգությունն էր հայտնել շարունակական բռնության վերաբերյալ, երկխոսության կոչ էր արել  և կարևորել տարածաշրջանում երկարատև կայունության, անվտանգության և բարեկեցության հաստատման հարցը:

Ադրբեջանը լայնամասշտաբ  հարձակումներ սկսեց Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ: Ալիևը հաջողություն չունեցավ ԵԱՀԿ և ԱՄՆ-ին բանակցությունների սեղանից Ղարաբաղի առաջնորդներին հեռացնելու հարցում: Ալիևը կուլ տվեց Էրդողանի տված խայծը: Վերջինիս նպատակը, թերևս, ապրիլի 24-ի նախաշեմին Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա արարողություններից հանրության ուշադրությունը շեղելն էր:

Սա Ադրբեջանի կողմից բացարձակ ապտակ էր ԱՄՆ փոխնախագահին և պետքարտուղարին: Արդեն ժամանակն է, որ Օբաման  ցույց տա Էրդողանին, թե ով է «բոսս»-ը»:

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը երեկ նույնպես անդրադարձել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարվածությանը:




Լրահոս