Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ Մինսկի խմբի խորհրդակցություններ կանցկացվեն ապրիլի 5-ին Վիեննայում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Ֆրանսիան դեռևս շաբաթ օրն անհանգստություն էր հայտնել՝ կապված կոնֆլիկտի գոտում իրավիճակի սրմամբ և կոչ արել կողմերին անհապաղ դադարեցնել կրակը:
«Մինսկի խմբի համանախագահները, դեսպան Պիեր Անդրիեն և նրա ամերիկացի և ռուս գործընկերները քննարկել են ուժի գործադրումն ու կոչ արել հետևել հրադադարի ռեժիմին: Նրանք կհավաքվեն Վիեննայում ապրիլի 5-ին, ինչպես նաև կմասնակցեն ԵԱՀԿ մշտական խորհրդի աշխատանքում»,-հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը: