Ինչպե՞ս է պետք ոչնչացնել անօդաչու թռչող սարք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպե՞ս հայտնաբերել և ոչնչացնել անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), եթե դրանց մեծ մասն այնքան փոքր է, որ նույնիսկ ռադարները չեն կարողանում տեսնել: Սա ժամանակակից ռազմական գիտության կարևորագույն հարցերից է:

Անօդաչու սարքը կարելի է «գրեթե» ոչնչացնել, եթե թռիչքի ժամանակ հաջողվի խախտել դրա բորտային չափիչների աշխատանքը, կապի ալիքները, տվյալների և հսկողության հաղորդիչները, խլեցնել GPS համակարգի ազդանշանները, որից ԱԹՍ-ն «կկուրանա և անօգնական» կդառնա:

ԱԹՍ-ն կարելի է ոչնչացնել միայն ֆիզիկապես՝ ոչնչացնելով հրթիռով, սովորական հրացանով, իսկ մոտ ապագայում նաև լազերային հրացանի ճառագայթով:

Ամեն ինչ այնքան է լրջանում, որ ԱԹՍ-ն սպառազինությունների ծրագրում ներառում են աշխարհի շատ երկրներ: Զինծառայողները սովորում են, թե ինչպես հեշտությամբ արձակել իրենց թռչող սարքերը և ինչպես ճիշտ ոչնչացնել օտար ԱԹՍ-ներ:

Մինչ ԱԹՍ-ն ոչնչացնելը, այն պետք է հայտնաբերել և որոշել պատկանելիությունը: Ինչպես և ցանկացած նյութական օբյեկտ, ԱԹՍ-ն ևս ունի բնորոշումներ, որոնք ակնհայտ են դարձնում դրանց պատկանելիությունը: Երբ ԱԹՍ-ն հայտնաբերված է, ի՞նչ է պետք ձեռնարկել:

ԱԹՍ-ի համար լուրջ սպառնալիք են դրա վրա դրված հատուկ GPS ազդանշանները, ինչպես նաև «խլացուցիչները», որոնք ունեն 40−150 կմ արդյունավետ ճնշման շառավիղ: «Խլացուցիչները» շատ թեթև են, հեշտորեն մոնտաժվում են:




Լրահոս