Սույն թվականի ապրիլին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմը և դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որևէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։ Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությունը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանական կողմի գործողությունների մեջ։
Այս կապակցությամբ, մի խումբ ՀՀ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված են տեղեկատվական հոսքերի և հակառակորդի պրոպագանդայի դեմ աշխատանքների կազմակերպմամբ, նախաձեռնում են բողոքի ցույց ընդդեմ միջազգային տարատեսակ կառույցների։
Ցույցը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի հետ Երևան, սակայն սույն միջոցառումը միայն Մինսկի Խմբի համանախագահներին չի վերաբերվում, այլ նաև Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իսրայել, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԵԽԽՎ, Եվրախորհուրդ, ԵԱՀԿ կառույցներին և երկրներին։
Ցույցին կարող եք հետևեոլ ուղիղ միացմամբ: