Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Սամսուն քաղաքում շարունակվում է ապրիլի 9-ին մեկնարկած Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:

64 կգ քաշային կարգի Հովհաննես Բաչկովը մեկնարկային մենամարտում հաղթանակ տարավ բելգիացի Անտուան Վանաչերեի նկատմամաբ: Նրա հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Վիչենցո Արեչիան: Մենամարտը տեղի կունենա ապրիլի 11-ին:

91 կգ քաշային կարգի Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Սիմոնյանը նոկաուտով պարտվել է բուլղարացի Կրիստիան Դիմիտրովին:

Հիշեցնենք, որ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը նույնպես մեկնարկել է հաղթանակով:
ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս