Այսօր Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 11-ը համարվում է Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրը: Պարկինսոնի հիվանդությունն առաջին անգամ նկարագրել է բրիտանացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը 1817 թվականին իր «Essay on the Shaking Palsy» մենագրությունում:

Այս հրատարակությունից 60 տարի անց ֆրանսիացի նյարդաբան Ժամ Մարտեն Շարկոն, լիովին գնահատելով այդ աշխատանքի արժեքավորությունը, անվանել է հիվանդությունը նրա անունով: Հետագայում հիմնվելով պաթանատոմիական տվյալների վրա՝ ենթադրություն արվեց Պարկինսոնի հիվանդության պաթոգենեզում սև նյութի դերի մասին:

1860-ականներին հայտնաբերվեց Պարկինսոնի հիվանդության քիմիական սուբստրատը` դոֆամինը և նրա դեֆիցիտը: Այս հիվանդության ախտանշանների բուժման համար 1960-ական թվականներին առաջին անգամ նշանակվեց լեվոդոֆան, որը դարձավ այդ հիվանդության բուժման «ոսկե ստանդարտը»:




Լրահոս