ՀՀ Սյունիքի մարզի «Տաթեւեր» ճոպանուղու մոտ գտնվող բիոզուգարանն այս պահի դրությամբ չի աշխատում: Ավելին, այս թանկարժեք բիոզուգարանի անսարքությունը զայրացրել է նաեւ Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին. «Գրե՛ք, որ պահանջում եմ էդ բիոզուգարանն ընդհանրապես Տաթեւ համայնքի սահմաններից դուրս հանել, տանել: Գրե՛ք, որ այս բիոզուգարանի համար այնքան են ինձ անհանգստացնում, որ ես խնդրում եմ կառավարությունից՝ գան, տանեն: Չի աշխատել ու չի աշխատում: Էս երկու տարի է՝ գործիս անունը դա է՝ պատասխանեմ՝ աշխատում է, չի աշխատում: Թող տանեն, ես էլ, լրագրողներն էլ, աշխարհն էլ կպրծնենք էդ բիոզուգարանից»: Հիշեցնենք, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 124 մլն դրամ էր հատկացրել 2 բիոզուգարան Հայաստան բերելու համար: Դրանցից մեկը գտնվում է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ, իսկ մյուսը՝ «Տաթեւեր» ճոպանուղու մոտ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ