Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ, 13-ին, 15-16-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝

Ապրիլի 12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ, 13-ին, 15-16-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Երևանի ապրիլի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝    29.30C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -6.50C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝   13.00C




Լրահոս