ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող ՌԴ-ն բավական թանկ է նստում ՀՀ պետական բյուջեի վրա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սմիրնովի եւ ՌԴ ԱԱԽՔ Ն. Պատրուշեւի գլխավորած երեք պատվիրակությունների՝ հունիս-հուլիս ամիսներին ՀՀ կատարած այցերը, ինչպես փաստում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, ՀՀ բյուջեի վրա նստել են ընդհանուր հաշվով 17 մլն 868 դրամ կամ մոտ 43,5 հազար դոլար: Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետբյուջեից արդեն այդքան գումար դուրս է գրվել: Նշենք, որ ամենաշատ գումար ծախսվել է Ն. Բորդյուժայի այցի ժամանակ՝ 14,6 մլն դրամ: Նկատենք, սակայն, որ այդ 3 պատվիրակություններից ոչ մեկի այցը որեւէ կարեւորագույն նշանակություն չի ունեցել Հայաստանի համար, այլ եղել է «պրոտոկոլային»: Ու քանի որ նրանք եղել են ԱԱԽ հյուրը, կարելի է ենթադրել, որ այդ այցերից օգտվել է միայն ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը՝ փորձելով ապահովել իր անձի PR-ը եւ ցույց տալով, թե «մեծամեծերի» հետ է սեղան նստում:




Լրահոս