Մեդվեդևն առաջարկել է հաճախակի դարձնել ԵԱՏՄ-­ի երկրների ղեկավարների հանդիպումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարներին՝ քննարկել ԵԱՏՄ-­ի պետությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստումը: «Խոսենք այն մասին՝ ինչպես մեծ միջոցառում նախապատրաստենք նախագահների մասնակցությամբ եւ նախանշենք ապագա հեռանկարները»,- ­ասել է Մեդվեդեւը՝ ապրիլի 13­-ին Մոսկվայում ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում:

ՌԴ կառավարության ղեկավարը նաեւ հանդես է եկել հօգուտ այն բանի, որ ավելի կանոնավոր անցկացվեն ԵԱՏՄ­ի կառավարությունների ղեկավարների հանդիպումները: «Ըստ իս` մենք, այնուամենայնիվ, մինչեւ վերջ չենք կատարում ավելի հաճախ հանդիպելու մեր խոստումները: Մենք պայմանավորվել էինք, որ հանդիպելու ենք երկու ամիսը մեկ: Իսկ ստացվում է՝ ավելի քիչ, եւ օրակարգի հարցերը կուտակվում են»,­ասել Է Մեդվեդեւը: Նա առաջարկել է ավելի կանոնավոր անցկացնել օպերատիվ շփումները:




Լրահոս