Քանի օր տեղումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում ապրիլի 15-16-ը՝ առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում ապրիլի 15-16-ը՝ առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս