Ամերիկյան ականակիրն իրավունք ուներ խոցել ռուսական Սու-24-ը. Ջոն Քերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի զինված ուժերն իրավունք ունեին խոցել ռուսական Սու-24 ռմբակոծիչները, որոնք օրեր առաջ Բալթիկ ծովում չափազանց մոտեցել էին ամերիկյան «Դոնալդ Կուկ» ականակրին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում է BBC-ն:

Նրա խոսքով՝ Սու-24 ռմբակոծիչները թռել են ականակրից մի քանի մետր հեռավորության վրա: Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորրենը ռուս օդաչուների գործողությունները «սադրիչ» էր անվանել:

Իր հերթին, ՌԴ ՊՆ-ն ԱՄՆ-ի արձագանքը «հիվանդագին» էր անվանել:




Լրահոս