![](https://armlur.am/wp-content/uploads/2016/04/robert-qocharyan.jpg)
Այսօր ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել:
ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից պաշտոնապես տեղեկացավ, որ նրանք, ահազանգը ստանալուն պես, շտապել են դեպքի վայր: ArmLur.am-ի տեղեկություններով, սակայն, իրավապահները պայթյունի լուրջ հետեւանքներ չեն արձանագրել:
Հավելենք, որ երկրորդ նախագահի տան պայթյունի մասին տեղեկություն էր հրապարակել նաև newspress.am կայքը: