Արաբկիրի Ջրմուղի աշխատակիցները` ծառերի սպանդի հեղինակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 26 շենքի մոտ 50 տարեկան հաստաբուն ծառը կողաշրջվել և հայտնվել է շենքի շքամուտքերից մեկի վրա:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, մինչև շրջվելը ծառը եղել է պիտանի, սակայն օրեր առաջ “Ջրմուղի” աշխատակիցները նշված հատվածում ջրատար խողովակներ անցկացնելու ժամանակ ծանր տեխնիկայի գործադրմամբ հարվածներ են հասցրել ծառին և նրա արմատներին, ինչի հետևանքով այսօր տեղի է ունեցել այս դեպքը:
Սա միակ ծառի արմատները չէ, որ ջրմուղականների կողմից վնասվել են, կան ևս մի քանի ծառեր, որոնք հարվածներ են ստացել, և նրանց արմատները ևս վնասվել են: Այս պահին տեղում ժամանել են միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արաբկիրի բաժնի և Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները, սակայն արդեն ահագին ժամանակ է՝ ծառերի սպանդի հեղինակները, տվյալ դեպքում՝ “Ջրմուղի” պատասխանատուները, չկան, ու հավաքվածներն էլ կատակում են, որ երևի “Ջրմուղի” պաշտոնյաներն իրենց ուղեղներին ու ոտքերին մագնիս են դրել ու չեն կարողանում երկաթյա աթոռներից պոկվել, գալ դեպքի վայր:
Մանրամասները՝ http://shamshyan.com/arm/2013-08-13-jrmux-arabkir.html




Լրահոս