Սպիտակում խախտվել է Տեղամասային հանձնաժողովի գործողությունների կազմակերպման կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը, որ այսօր ՏԻՄ ընտրություններ են նշանակված ՀՀ 36 համայնքում:

Քաղաքացի դիտորդ նախաձեռնության դիտորդը նախաձեռնության դիտորը Սպիտակ քաղաքում ընտրախախտման դեպք է արձանագրել: Ըստ ԹԻ կայքի, Սպիտակ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցի շենքում՝ Ուզբեկական թաղամաս 64-ում, խախտվել է Տեղամասային հանձնաժողովի (ՏՀ) գործողությունների կազմակերպման կարգը: ՏՀ-ն աշխատանքն սկսել է ժամը 7:00-ից ուշ:

Հիշեցնենք, որ Սպիտակում քաղաքապետի թեկնածուները երկու ինքնաառաջադրված ՀՀԿ-ականներ են՝ գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը և Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը:




Լրահոս