Արամ Դանիելյանի թիմակիցները հարձակվել են Սասուն Միքայելյանի թիմակիցների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Հրազդանում Արամ Դանիելյանի թիմակիցները հարձակվել են Սասուն Միքայելյանի թիմակիցների վրա. նրանց միջև բախումներ են տեղի ունեցել: ArmLur.am-ի տեղեկություններով, միջադեպը տեղի  է ունեցել Միքայելյանին պատկանող, սակայն չգործող ռեստորանի մոտ, որտեղ հավաքույթ էր տեղի ունենում` Միքայելյանի թիմակիցներին շնորհակալություն հայտնելու համար:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխանցում է, որ հավաքույթը սկսվելուց շատ չանցած  Դանիելյանի մի խումբ թիմակիցներ  երեկույթից փողոց են հրավիրել Միքայելյանի թիմի անդամներից մի քանիսին և տասը մեքենայից կազմված հրոսակախմբով հարձակվել նրանց վրա:

«Լուրը, իհարկե, շատ արագ հասավ տեղ եւ խնջույքի մոտ հարյուր մասնակիցները դուրս թափվեցին: Եթե այսպես չլիներ՝ հետեւանքները կլինեին շատ ծանր: Հարձակվողներն, ըստ ամենայնի, տեղյակ չեն եղել, որ տվյալ վայրում հարյուրից ավել մարդ կա: Նրանք եղել են հարբած վիճակում: Հարձակվել են հետևյալ խոսքերով. «Ինչի չգիտե՞ք, որ մենք փող բաժնող ենք. փող բաժանողներին բան եք ասու՞մ»: Դեպքի վայրում եղել է նաև Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի եղբոր ավտոմեքենան», – փոխանցում է Փաշինյանը:

Հավելենք, որ ներկայումս միջադեպի վայրում են գտնվում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները`  մարզային վարչության պետի գլխավորությամբ:




Լրահոս