Վերագործարկվել են մայրաքաղաքի ջրային կառույցներն ու ցայտաղբյուրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն` այս տարի ևս մայրաքաղաքի ջրային կառույցները` շատրվաններն ու ջրավազանները, վերագործարկվեցին ապրիլ ամսին: Զուգահեռաբար միացվել է նաև Երևանի հազարավոր ցայտաղբյուրների ջրամատակարարումը:

Հարկ է նշել, որ մինչ երևանյան ջրախոս կոթողների հերթական վերագործարկումը Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» և «Երևան ջուր» ընկերություններն իրականացրել են ջրային կառույցների և ցայտաղբյուրների ընթացիկ նորոգման ու բարեկարգման աշխատանքներ: Ընկերությունները տարվա ընթացքում կիրականացնեն նաև դրանց շահագործումն ու ընթացիկ սպասարկումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս