Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում Ռուսաստանի խաղաղապահ դերն ամրապնդում է տարածաշրջանում երկրի ազդեցությունը, գրում է բրիտանական Financial Times պարբերականը:
Պարբերականը նշում է, որ երբ Լեռնային Ղարաբաղում խախտվեց հրադադարի ռեժիմը, և կոնֆլիկտը պատրաստ էր լիարժեք պատերազմի վերածվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվեց փրկել իրավիճակը՝ նպաստելով հրադադարի ռեժիմի մասին նոր համաձայնագրի հաստատմանը:
Վերլուծաբանների կարծիքով՝ նման քայլը թույլ տվեց Մոսկվային մեծացնել տարածաշրջանում իր ազդեցությունը:
Ընդ որում, պարբերականը նշում է այն արագությունը, որով Ռուսաստանին հաջողվեց հրադադարի ռեժիմ հաստատել. համաձայնագիրը ստորագրվեց կոնֆլիկտի սրացումից ընդամենը մի քանի օր անց, իսկ դրանից մի քանի օր անց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ու ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այցելեցին Երևան և Բաքու:
«Մոսկվայի դիվանագիտական ակտիվ գործունեությունը ստվերեց ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը»,-գրում է FT-ը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան