Մեծ Բրիտանիայի խորհրդարանը «Իսլամական պետության» գործողությունները Սիրիայում և Իրաքում ցեղասպանություն է ճանաչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանը միաձայն ցեղասպանություն է ճանաչել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Համայնքների պալատը կոչ է արել նաև տվյալ հարցը դիտարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Պահպանողական կուսակցության պատգամավոր Ֆիոնա Բրյուսը, ով առաջադրել է այդ նախաձեռնությունը, նշել է, որ Միջազգային քրեական դատարանն ի վիճակի չէ ցեղասպանություն սահմանելու հարցով որոշում ընդունել, եթե չդիմեն համապատասխան հարցումով: Այդ իսկ պատճառով, նրա խոսքով, այդ առաջարկն այդչափ կարևոր է:

Բրիտանական The Guardian պարբերականը տվյալ դեպքն «աննախադեպ» է անվանել:




Լրահոս