Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի բացման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կողմ է Լեռնային Ղարաբաղում անժամկետ հրադադարի ռեժիմի պահպանմանը:
«Մենք հասկանում ենք, թե այժմ ինչ շրջանում է գտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մենք, անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ջանքեր են գործադրում, որպեսզի բռնության բռնկումը դադարեցվի»,-ասել է Լավրովը:
«Այժմ սկզբունքորեն անհրաժեշտ է հետևել հրադադարի մասին համաձայնագրերն ու չթույլատրել 1994 և 1995թթ. համաձայնագրերի նոր խախտումը, որոնցում ամրապնդվել է հրադադարի անժամկետ ռեժիմը»,-ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովի խոսքով՝ անհրաժեշտ է մինչև վերջ հասցնել վստահության մասին ԵԱՀԿ-ի գծով համաձայնագրերը: Նա նաև նշել է, որ քաղաքական կարգավորման համար Ռուսաստանը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ: