Էրդողանը «մեծ պատվիրակությամբ» մեկնում է Բաքու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտարարվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատվիրակության կազմը և Բաքվում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ գլոբալ ֆորումին թուրքական պատվիրակության ծրագիրը, փոխանցում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի հայտարարությանը:

Թուրքիայի նախագահն ու պաշտոնական մի շարք անձինք ապրիլի 25-ին կժամանեն Բաքու:

Դեսպանի խոսքով՝ Թուրքիայի նախագահին ուղեկցում է «մեծ պատվիրակությունը»՝ վարչապետի, ԱԳՆ ղեկավարի, էներգետիկայի, տնտեսության և մշակույթի նախարարների գլխավորությամբ:

«Այցի նպատակը ֆորումին մասնակցությունն է: Բարձր մակարդակով հանդիպում կկայանա պետությունների ղեկավարների, ինչպես նաև նախարարների միջև»,-ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ սա կլինի այս տարվա մեջ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների երրորդ հանդիպումը:




Լրահոս