Հայաստանը ձեռք է բերել չինական AR1A համալիրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատություն” ռադիոկայանի տեղեկություններով, Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի հրթիռային նոր համալիրներով, որոնց հեռահարություն հասնում է մինչև 130 կիլոմետրի:
Մեր աղբյուները, սակայն, չեն նշում համալիրների կոնկրետ թիվը՝ հավելելով, թե խոսքը չինական արտադրության AR1A համալիրների մասին, որոնք համարվում են ռուսական նմանատիպ Смерч համալիրների արդիականացված տարբերակը, ավելի հեռահար են, քան Смерч-ները, և որոնց մշակման գործում իրենց մասնակցությունն են ունեցել նաև Ռուսաստանի ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկությունները:
Վերջերս, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել Смерч համալիրներ:
“Ազատություն” ռադիոկայանի հարցին ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց AR1A նոր համալիրների ձեռքբերման մասին տեղեկությունը:
“ՀՀ ԶՈՒ-երը մշտապես համալրվում են նորագույն զինատեսակներով և բարձրացնում են մարտունակությունը: Այդ ձեռքբերումների մասին հանրությունը իրազեկվում է պարբերաբար: Մենք ունենք համալրման և ձեռքբերումների մեր հստակ պլանները և հետևում ենք դրանց”,- ասաց Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ azatutyun .am-ում




Լրահոս