Զոհված ամուսնու զինամթերքը գտել է պատշգամբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մի կին օգոստոսի 17-ին, ժամը 11.35-ին, ահազանգել է ոստիկանության Կապանի բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, բնակարանի պատշգամբում հայտնաբերել է զոհված ամուսնուն պատկանող փամփուշտները եւ ատրճանակը:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին կինը մատնացույց է արել  պոլիէթիլենային տոպրակ, որի միջից հայտնաբերվել եւ առգրավվել են “ՊԿ” գնդացրի 7,62 մմ տրամաչափի`  5, ինքնաձիգի`7,62 եւ 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ, “Ֆ-1” տիպի նռնակ` առանց պայթուցիչի, “ՈւԶՌԳՄ-386” նռնակի պայթուցիչ եւ մեկ ինքնաշեն ատրճանակ` առանց զարկանային մեխանիզմի:
Կինը բացատրություն է տվել, որ դրանք հայտնաբերել է պատշգամբում վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում, եւ այն պատկանել է Արցախյան ազատամարտում զոհված ամուսնուն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս