Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել ավտոբուսի պայթյունից տուժած հարակից շենքերի բնակարաններին հասցված վնասի չափը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարոն Մարգարյանն այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է սեղմ ժամկետում ուսումնասիրել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարաններին հասցված վնասի չափը:

Ըստ անհրաժեշտության, Երևանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում համապատասխան աջակցություն կցուցաբերի վնասներ կրած բնակիչներին:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում ավտոբուսի պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը տեղի էր ունեցել 63 համարի ավտոբուսում: Նախնական տեղեկություններով կա 2 զոհ: Նշենք նաև, որ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ներկա պահին բուժում է ստանում յոթ քաղաքացի, որոնցից մեկը այսօր առավոտյան ժամը 4-ի դրությամբ է տեղափոխվել բուժհաստատություն:




Լրահոս