Ինչպես ArmLur.am-ն արդեն հայտնել էր, ապրիլի 26-ին ողջ օրվա ընթացքում և այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ՄՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 տիպի զենիթահրթիռային համալիր:
ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն կատարում են իրենց առջև դրված խնդիրը՝ հակառակորդին թե տեխնիկական, թե կենդանի կորուստներ պատճառելով:
Մեզ հայտնի դարձավ, որ ՊԲ զինծառայողներին հաջողվել է ոչնչացնել հակառակորդի գերթանկարժեք զինանոցի կարևորագույն զինտեխնիկան:
Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված: