Ակնհայտ է, որ տարիներ շարունակ կան երթուղիներ, որոնք չեն ցանկանում սպասարկել, կան սպասարկող կազմակերպություններ, որոնք հրաժարվում են այդ երթուղին սպասարկելուց: Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
«Մենք մրցույթներ ենք հայտարարում և նոր ներդողներ չկան, դիմողներ չկան: Տպավորիչ մի փաստ ասեմ. Միայն 2005թ.-ին Երևան քաղաք է ներկրվել է 500-ից ավելի միկրոավտոբուս, իսկ 2012թ.-ից առ այսօր` ընդամենը քսանվեց նոր ավտոբուս: Սա նշանակում է, որ շահագրգռվածությունն ընկել է», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում