Ամերիկյան «Գրեյսնոթ» ընկերությունը մանրամասն վերլուծություն է կատարել օգոստոսին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական ամառային խաղերի վերաբերյալ՝ փորձելով կանխատեսել, թե որ երկրները որքան մեդալ կնվաճեն Բրազիլիայում:
Ամերիկացիների կարծիքով Հայաստանը մեդալների աղյուսակում կզբաղեցնի 44-րդ տեղը 3 մեդալով (1 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ): «Գրեյսնոթի» կանխատեսմամբ Հայաստանին ոսկի կպարգեւի 98կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով աշխարհի վերջին 2 առաջնությունների հաղթողն է:
Ամերիկյան ընկերությունը գտնում է, որ արծաթե մեդալ կնվաճի +75կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը, ով այս ամիս դարձավ Եվրոպայի չեմպիոն: Եւ վերջապես 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանին համարում են բրոնզե մեդալի իրական հավակնորդ: