ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որը ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հարազատ որդին է, մեծահարուստ պաշտոնյաների շարքին է պատկանում: Նա 2015 թվականի վերաբերյալ իր հայտարարագրում մի քանի եկամուտ է հայտարարագրել: Նրա աշխատավարձն ամսական կազմել է մոտ 630 հազար դրամ:
Դրանից բացի՝ նա անցած տարի 14 մլն 253 հազար դրամ եկամուտ է ստացել վարձակալության դիմաց ստացած վարձավճարի տեսքով: Պետական գույքի կառավարմամբ զբաղվող պաշտոնյան որպես եկամուտ հայտարարագրել է 40 մլն դրամի շահաբաժին, որը նա ստացել է իրեն պատկանող երկու ընկերություններից: Արման Սահակյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 151.6 մլն դրամ:
Սահակյանի կնոջ՝ Սեդա Հակոբյանի տարեկան եկամուտը կազմել է 969 հազար դրամ: Մեծահարուստ պաշտոնյայի կնոջ դրամական միջոցները անցած տարվա վերջի դրությամբ կազմել են 24.9 մլն դրամ: