Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 25-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:  Մասնավորապես` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 9-րդ փողոցում գտնվող թիվ 37 դպրոցի մոտակայքում այրվել է 300 քմ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գերեզմանատան մոտակայքում` 0.5 հա, Կոտայքի մարզի Առինջ գյուղի գերեզմանատանը՝ 1500 քմ, Հրազդան քաղաքում՝ “Ծովինար” լճի մոտակայքում` 400 քմ, Մայակովսկի գյուղի “Գարնանային հույս” ՍՊԸ քարե հանքի մոտակայքում` 1000 քմ, Երևանի Մոլդովական փողոցում` 300 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս