Թուրքիային Շենգեն գոտու մուտքի արտոնագրերի տրմադրումն արգելող նախագիծ է մշակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի և Ֆրանսիայի գլխավորությամբ նախագիծ է մշակվել, որը վերաբերում է ԵՄ-ի՝ Թուրքիային մուտքի արտոնագիր տրամադրելու ազատության սահմանմանը:

Թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականը, հղում անելով բրուսելյան «Politico» լրատվական կայքին, հայտնում է, որ նախագծի տեքստում առաջարկվել է մշակել համակարգ, որը ցանկացած պահի կարող է արգելել մուտքի արտոնագիր ստանալու արտոնությունը:

Գործող օրենքների համաձայն՝ Շենգեն գոտու մուտքի արտոնագրերի համար տվրող արտոնությունները չեղյալ հայտարարելու համար անհրաժեշտ գործընթացը տևում է մոտավորապես 9 ամիս, սակայն Թուրքիայի դեպքում կարող են ստեղծվել մեխանիզմներ, որոնք այս ժամկետը կկրճատեն:

Ըստ «Politico»-ի՝ նախագծի տեքստում արտոնությունների դադարեցման համար 3 հիմնական պատճառ է նշվում.

Որպես զբոսաշրջիկ ԵՄ երկրներ գալով անօրինական բնակվողների թվի կտրուկ աճ:
Արտոնություններ ստացած երկրից ապաստարան ստանալու դիմումների զգալի աճ:
Արտոնություններ ստացած երկրի կողմից վերադարձողների պահանջների մերժում:
Նախագծի տեքստում նշվում է, որ առկա արտագաղթերը և փախստականների հոսքը պարտադրում է ստեղծել ազդեցիկ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան առկախել մուտքի արտոնագրերի տրամադրման արտոնությունները:
«Politico»-ն գրում է, որ ԵՄ անդամ երկրների կողմից այս նախագծի ընդունման դեպքում Թուրքիան պետք է միշտ համապատասխանի ԵՄ ստանդարտներին, որպեսզի ձեռք բերած արտոնությունները պահպանի:




Լրահոս